Whitebone ընկերության հիմնադիր և տնօրեն Շուշանիկ Ղալթախչյանը մասնակցել է «Մանթաշյանց» Համահայկական գործարարների միության ամենամյա «Գլոբալ բիզնես ֆորումին», որը տեղի է ունեցել հուլիսի 1-ից 3-ը։ Ֆորումի ընթացքում աշխարհի ավելի քան 15 քաղաքներից 350 հայ գործարարներ հաստատել են նոր գործընկերային հարաբերություններ և փոխանակվել գիտելիքներով։