Օգոստոսի 30-ին Glamping Park-ում «Մանթաշյանց» բիզնես ակումբի Լոռի մասնաճյուղի անդամների հետ քննարկեցինք առաջնորդության նորագույն մոտեցումները։
Թեմա՝ «Ավանդականից դեպի մարդակենտրոն առաջնորդություն․ սերունդների փոխակերպումը»
Խոսնակ՝ Շուշանիկ Ղալթախչյան, Whitebone Experience Management-ի, Whitemind հոգեբանական կենտրոնի և CXAA-ի հիմնադիր տնօրեն։
Բիզնեսների արագ փոփոխվող աշխարհում առաջնորդությունը չի չափվում միայն դիրքով կամ կոչումով։ Այն չափվում է մարդկանց հանդեպ վերաբերմունքով, արժեքների պահպանմամբ և թիմային մշակույթի կերտմամբ։ Մարդակենտրոն առաջնորդությունը ոչ թե ժամանակավոր միտում է, այլ նոր ժամանակների պահանջ, որը խոստանում է ստեղծել առողջ միջավայր, արդյունավետ աշխատող, համախմբված թիմ և երկարաժամկետ արդյունքների կայուն հիմք։